Դագ Համարշոլդ
Դագ Համարշոլդ Dag Hammarskjöld | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Յոնչյոպինգ, Շվեդիա[2][3][4][…] |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1961[1][2][3][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Նդոլա, Northern Rhodesia, Federation of Rhodesia and Nyasaland[2] |
Գերեզման | Ուփսալայի հին գերեզմանատուն[2][5][6] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Ուփսալայի համալսարան[2], Ստոկհոլմի համալսարան[2] և Q64438163?[7] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, տնտեսագետ, բանաստեղծ, գրող և փիլիսոփա |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն[2] և Շվեդիայի ֆինանսների նախարարություն |
Ծնողներ | հայր՝ Հյալմար Համարշոլդ[2][8][9], մայր՝ Ագնես Մարիա Կարոլինա Ալմքվիստ[2][8][9] |
Զբաղեցրած պաշտոններ | ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, պետական քարտուղար, Minister of Foreign Trade? և seat 17 of the Swedish Academy? |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Շվեդական ակադեմիա[2] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | daghammarskjold.se |
Ստորագրություն | |
Dag Hammarskjöld Վիքիպահեստում |
Դագ Յալմար Ագնե Կարլ Համարշոլդ (շվեդ.՝ Dag Hjalmar Agne Carl Hammarskjöld, Dag Hammarskjöld , հուլիսի 29, 1905[1][2][3][…], Յոնչյոպինգ, Շվեդիա[2][3][4][…] - սեպտեմբերի 18, 1961[1][2][3][…], Նդոլա, Northern Rhodesia, Federation of Rhodesia and Nyasaland[2]), շվեդ քաղաքական գործիչ, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Շվեդիայի բանկում, ֆինանսների նախարարությունում, իսկ ավելի ուշ նաև արտաքին գործերի նախարարությունում, 1953 թվականից մինչ մահը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի առաջին խաղաղապահ գործողության կազմակերպիչը (1956 թ․, Եգիպտոս)։
Հայտնի է նաև որպես պոետ, լրագրող և ուրվագծագիր։ Շվեդիական ակադեմիայի անդամ 1954 թվականից։ 1961 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մրցանակը շնորհվել է հետմահու)։
Մահացել է Հյուսիսային Ռոդեզիայում ավիավթարի ժամանակ Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողության ժամանակ։ Ավիավթարի ճշգրիտ պատճառները և հանգամանքները մինչ այժմ հայտնի չեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դագ Համարշոլդը ծնվել է 1905 թվականի հուլիսի 29-ին Յոնչյոպինգ քաղաքի Լիլիեխոլմեն թաղամասում, որը գտնվում է Վեթեռն լճի ափին՝ Շվեդիայի կենտրոնական մասի հարավում՝ Ստոկհոլմից մոտավորապես 280 կմ դեպի հարավ-արևմուտք։ Հայրը շվեդ պետական գործիչ Յալմար Համարշոլդն էր (1862֊1953), մայրը՝ Ագնես Մ․ Կ․ Համարշոլդը (1866֊1940, ի ծնե՝ Ալմկվիստ)[12]։ Յալմարն ու Ագնեսը 4 զավակ ունեին, որոնցից Դագն ամենակրտսերն էր։
Համարշոլդների ազնվական տոհմի հիմնադիրը Պեդեր (Պեր) Միկաելսոնն է (մոտ 1560֊1646), որը ծառայում էր Շվեդիայի Կառլ IX արքայի մոտ։ 1610 թվականին նա դառնում է ազնվական և ստանում Համարշոլդ (Hammarsköld), ավելի ուշ նշանակվում է Էլանդ կղզու զորքերի հրամանատար[13][14]։ Նրա սերունդների մեջ գերակշռում էին զինվորականները, սակայն կային նաև անձինք, որոնք հայտնի էին այլ բնագավառներում, ինչպես օրինակ գրող և պատմաբան Լորենցո Համարշոլդը (1785֊1827)՝ Դագի ապուպապի եղբայրը։
Դագի հայրը իրավագիտության պրոֆեսոր էր։ Շուտով Դագի ծնվելուց հետո՝ 1905 թվականին, ընտանիքի հետ տեղափոխվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ ստանում է դիվանագիտական պաշտոն։ Յալմար Համարշոլդը մասնագիտանում է միջազգային իրավունքի հարցերում,մասնակցում Միջազգային իրավունքի Հաագայի երկրորդ համաժողովին (1907), որն իր կնիքն է թողնում ինչպես իր, այնպես էլ իր երեխաների կարիերայի վրա․ հետագայում միջազգային իրավունքի հարցերով զբաղվել է և՛ Դագը, և՛ նրա երկու ավագ եղբայրները՝ Բու Համարշոլդը (1891֊1974), որը պետական պաշտոն է զբաղեցրել և Օկե Համարշոլդը (1893֊1937), որն աշխատել է ՄԱԿ-ի միջազգային դատարանում[15]։
1907 թվականին Դագի հայրը նահանգապետի պաշտոն է ստանում և ընտանիքի հետ տեղափոխվում է Ուպսալա (Ստոկհոլմից 60 կմ հյուսիս)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Յալմար Համարշոլդը զբաղեցրել է Շվեդիայի վարչապետի (1914-1917) և միաժամանակ նաև Զինված ուժերի նախարարի պաշտոնը (1914 թվականին)[16]։ Նրա ընտանիքը շարունակում էր բնակվել Ուպսալայում․ հենց այս քաղաքը Դագի համար դարձավ հարազատ, այստեղ է նա հաճախել դպրոց, այնուհետև՝ համալսարան։
Դագի մայրը՝ Ագնեսը, Գուստավ Ֆրիդոլֆ Ալմկվիստի՝ Շվեդիայի բանտերի գլխավոր տնօրենի (Fångvårdsstyrelsen) դուստրն էր (1814֊1886), որը շվեդ դասական գրող Կարլ Ալմքվիստի խորթ եղբայրն էր։ Հենց Ագնեսից էին գալիս ընտանիքի գրական հետաքրքրությունները․ Դագի, ինչպես նաև ավագ եղբայրներից մեկի՝ Ստեն Համարշոլդի (1900֊1972) գրական գործունեությունը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 Petrén S. Dag H A C Hammarskjöld — P. 193.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 4,0 4,1 4,2 Jönköpings Kristina kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00170/C/14 (1901-1909), bildid: A0006807_00144
- ↑ https://www.svenskagravar.se/gravsatt/170f21e5-8a5f-4160-acfe-0f49b48757e6 — Svenskagravar.se.
- ↑ Dag Hammarskjöld 1905–1961. Ämbetsman, FN:s generalsekreterare. — (untranslated).
- ↑ https://kulturpersoner.uppsalakyrkogardar.se/hildur-akselsson/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Jönköpings Kristina kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/VALA/00170/C/14 (1901-1909), bildid: A0006807_00144
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Jönköpings Kristina kyrkoarkiv, Församlingsböcker. Bunden serie, SE/VALA/00170/A II a/5 (1898-1911), bildid: A0008523_00130 — P. 1466.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 (unspecified title) — P. 1139.
- ↑ Д. Хаммаршельд на сайте ООН (см. раздел «Ссылки на русском языке»).
- ↑ Hammarskjöld, Per Mikaelsson // Svenskt biografiskt handlexikon, I:455 (1906)(շվեդ.)
- ↑ Peder Hammarskjöld (Mikaelsson): краткая биография и информация о родственных связях Արխիվացված 2012-04-18 Wayback Machine. // Сайт Historiska personer i Sverige och Norden(շվեդ.)
- ↑ 15,0 15,1 Валленстен, 2005, «Шведский чиновник», с. 4—8
- ↑ Советский энциклопедический словарь / Научно-редакционный совет: А. М. Прохоров (пред.). — М.: Советская Энциклопедия, 1981. — С. 1454. — 1600 с. — 1 200 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Даг Хаммаршельд. Второй Генеральный секретарь ООН (1952-1961). Биографический очерк на русскоязычном сайте ООН
- Организация Объединённых Наций / Департамент общественной информации / Библиотека им. Дага Хаммаршельда (ռուս.) (արաբ.) (գերմ.) (անգլ.) (իսպ.) (չին.)
- Библиотека ООН имени Дага Хаммаршельда: Столетие со дня рождения Дага Хаммаршельда. Лекции и беседы
- Юрис Рубенис «Даг Хаммаршёльд — мистик 20 века» (аудио-лекция). Цитаты Дага Хаммаршёльда. Արխիվացված 2017-12-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագ Համարշոլդ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 1961 մահեր
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Ստոկհոլմի համալսարանի շրջանավարտներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դավադրության տեսություն
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Շվեդ բանաստեղծներ
- Շվեդ գրողներ
- Շվեդ դիվանագետներ
- Շվեդ նոբելյան մրցանակակիրներ
- Շվեդ տնտեսագետներ
- Շվեդիայի ազնվականություն
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի քաղաքական գործիչներ